«Հայաստանի ատոմակայանն այսօր ուզում են փակել Նիկոլ Փաշինյանն ու ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը»,- «Դասեր» հաղորդաշարում ասաց ՀՀ նախկին վարչապետ, «Ազատություն» կուսակցության նախագահ, «Միասին» շարժման համահիմնադիր Հրանտ Բագրատյանը՝ անդրադառնալով հայկական ատոմակայանը փակելու թուրք-ադրբեջանական պահանջին ու գործող իշխանության կողմից այն կատարելու պատրաստակամությանը։ Վերջինս նշեց՝ Հայաստանում մոդուլային կայան չի կարող լինել։ «Փոքր երկրում բացառված է դա։ Մեր ատոմակայանը […]
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրն APRI-Հայաստան գիտահետազոտական կենտրոնի փորձագետ, պատմական գիտությունների թեկնածու, միջազգայնագետ, իսրայելագետ Սերգեյ Մելքոնյանն է։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը՝ էներգետիկայի հարցերով ՄԱԿ-ի ազգային փորձագետ Արա Մարջանյանը, անդրադարձել է նաև Մեծամորի ատոմակայանի, դրա փակման թուրք-ադրբեջանական պահանջների ու մոդուլային ատոմակայանների հարցերին:
«Մեր ատոմակայանը Թուրքիայի աչքի փուշն է՝ թողարկման պահից իսկ սկսած։ Թուրքիան որևէ հիմք չունի այդպիսի վճիռ կայացնելու, նա իրավասություն ու հիմնավորում չունի։ ՄԱԳԱՏԷ-ն այստեղ կատարում է իր պլանային ստուգումները, և նրա կարծիքը պրոֆեսիոնալ մակարդակում միշտ հասանելի է բոլորին։ Նրանք իրավիճակը գնահատում են կառավարելի, աշխատանքները՝ բավարար, և որևէ նկատողություն կամ անհանգստություն հայկական ատոմակայանի հետ պաշտոնապես չեն հայտնել»,- նշեց Արա Մարջանյանը։