«Վերջին շրջանում իշխանականներից մեր հայրենակիցները շատ լսած կլինեն շրջաբերական բառը: Դեղին մամուլում հայտնվել է հրապարակում, որը ԱԺ ամբիոն է հասել: Դաշնակցությանը մեղադրում են իբրև թե երկրի ինքնիշխանությունը զիջել ցանկանալու մեջ, և երկրորդ երկաթբետոնյա փաստարկը. ասում են՝ չեն հերքում, ուրեմն՝ ճշմարտություն է: Այսինքն՝ եթե հիմա ես ԱԺ ամբիոնից դեմքի լուրջ արտահայտությամբ ասեմ, որ դուք, օրինակ՝ ուղտ եք, ու չհերքեք, դա ճշմարտությո՞ւն է, այդպե՞ս է տրամաբանությունը ձեր աշխատում»: