«Նա ասում էր՝ մենք հպարտանում ենք, որ փակում ենք Թուրքիայի ճանապարհը դեպի թուրքական աշխարհ, և այդ պատճառով նրանց հետ պատերազմի մեջ ենք, ու հարցնում էր՝ ինչո՞ւ ենք դա անում, եկեք դա չանենք, ճանապարհ տանք, թող գնան։ Քսան և ավելի տարի առաջ իրենք այս մասին ուղիղ գրում էին։ Մենք տեսնում ենք, որ նրանք եկան իշխանության, և այն, ինչ ասում էին, իրականացավ։ Դրա համար դժվար է պնդել, թե սա զուգադիպություն էր, չգիտեին, այսպես ստացվեց, և այլն»:
Ապրիլի 11-ին ԱԺ-ում կառավարության կատարողականի ներկայացման ժամանակ եզրափակիչ ելույթում Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր. «Եթե ՀԱՊԿ-ն ասում է՝ «չէ, ես չեմ գալիս ձեզ օգնելու», եթե պայմանագիրը չի աշխատում…, դուք գիտե՞ք, որ դեպք է եղել, որ օրենքով սահմանված է, որ մեր հրամանով պետք է համատեղ ՀՕՊ-ը միանա, մեր հրամանով համատեղ ՀՕՊ-ը չի միացել, չեմ կարա ասեմ, բայց էդ պատմությունները բոլորը ֆիքսված են»:
2023 թվականի նոյեմբերի 8-ին հրթիռների գործով անցնող և շուրջ երկու տարի անազատության մեջ գտնվող ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը փաստաբանական թիմի միջոցով հարցազրույց էր տվել 168.am-ին, որի ժամանակ, մասնավորապես, ասել էր.