«Իմ տպավորությամբ՝ մեսիջը հիմնականում ուղղված էր Հայաստանի ներքին լսարանին, քանի որ վերջին շրջանում Հայաստանում հիմնական թրենդներից մեկը, այսպես ասած, հակառուսականությունն է։ Դրա հիմքում դրվում է ռուսական շահը, գիտեք, հայտնի հոդվածներում նշվում էր, որ «միջանցքի» տրամաբանությունը հիմնականում բխում է ռուսական շահից։ Պուտինն ասում էր, որ եթե որևէ բան ստորագրվելու է Հայաստանի կողմից, ապա դրա հիմքերը որոնել այլ տեղերում»,- հայ-ռուսական «Լազարևյան ակումբի» 5-րդ նիստի շրջանակներում լրագրողների հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը։