Կոնվերս Բանկի և Mastercard-ի նոր առաջարկը՝ մինչև 10% քեշբեք և 5000 դրամի պրոմոկոդ Yandex Go-ում

Կոնվերս Բանկը և Mastercard-ը մեկնարկում են համատեղ արշավ Yandex Go հավելվածի միջոցով տաքսի ծառայությունից օգտվող հաճախորդների համար։

Եթե Կոնվերս Բանկի Mastercard քարտապան եք, նախընտրում եք երթևեկել հարմարավետ մեքենաներով և, միաժամանակ, խնայել, ապա այս արշավը հենց Ձեզ համար է:

Հունիսի 8-30-ը պատվիրեք ուղևորություն Yandex Go հավելվածով և օգտվեք հատուկ առաջարկից.

  • Ակտիվացրեք C360 Neo Light կամ ավելի բարձր դասի փաթեթ, ակտիվացրեք կամ դրան կցեք Ձեր Mastercard քարտը (ներառյալ` MC Digital-ը) և Yandex Go հավելվածում կատարեք վճարումներ՝ ստանալու համար.
  • 5000 ՀՀ դրամի չափով պրոմոկոդ,
  • մինչև 10% քեշբեք կատարած վճարումների դիմաց։
  • Իսկ եթե Կոնվերս Բանկի Mastercard քարտապան եք, սակայն դեռևս չեք ակտիվացրել C360 փաթեթ, միևնույնն է, մասնակցեք արշավին և ստացեք մինչև 10% քեշբեք։

Նոր առաջարկը Կոնվերս Բանկի C360 էկոհամակարգի հերթական նախաձեռնությունն է, որի նպատակն է հաճախորդների առօրյան դարձնել ավելի հարմարավետ, իսկ ֆինանսական ծառայություններից օգտվելը՝ առավել շահավետ։

Կարդացեք նաև

Արշավի պայմաններին և սահմանափակումներին կարող եք ծանոթանալ conversebank.am կայքում կամ զանգահարելով 010 511 211 հեռախոսահամարով։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930