Կոնվերս Բանկը կրկին արժանացել է STP Excellence Award մրցանակին

Կոնվերս Բանկին հերթական անգամ շնորհվել է SWIFT փոխանցումների որակի գերազանցության STP Excellence Award մրցանակը Commerzbank-ի կողմից: Մրցանակը վկայում է 2025 թվականի ընթացքում միջազգային փոխանցումների քանակական և որակական համապատասխանության, ինչպես նաև բարձր կատարողականի ապահովման մասին։

Այս ձեռքբերումը կարևոր նշանակություն ունի ներկայիս աշխարհաքաղաքական պայմաններում, երբ միջազգային փոխանցումների որակը պահանջում է ոչ միայն տեխնոլոգիական զարգացում, այլև գործընթացների հստակ կազմակերպում և թիմի բարձր մասնագիտական պատրաստվածություն։

«Այս մրցանակը կարևոր գնահատական է մեր թիմի հետևողական աշխատանքի և միջազգային փոխանցումների ոլորտում մեր կայուն արդյունքների համար։ Շարունակելու ենք պահպանել և զարգացնել մեր գործընթացներն ու կարողությունները՝ մեր հաճախորդներին տրամադրելով միջազգային չափանիշներին համապատասխան ծառայություններ և ամրապնդելով ոլորտում առաջատար դիրքերը»,- նշել է Բանկի ֆինանսական հաստատությունների և միջազգային բանկային հարաբերությունների վարչության ղեկավար Նելլի Քոչարյանը։

Կոնվերս Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930