Կոնվերս Բանկի պարտատոմսերն այսուհետ հասանելի են նաև Բանկի Մոբայլ հավելվածում: Այստեղ՝ հաշված րոպեների ընթացքում օգտատերը կարող է անցնել պարտատոմսերի գնման ողջ գործընթացը՝ արժեթղթերի հաշվի բացումից մինչև պայմանագիր:
Կոնվերս Բանկի հաճախորդներն այսօրվանից կարող են օգտվել վճարման առավել ապահով, անվտանգ և վստահելի գործիքից՝ Apple Pay-ից՝ ազատվելով վճարային քարտն այլ անձի փոխանցելու, վճարային տերմինալների կոճակներին հպվելու եւ կանխիկ գումարով վճարումը կատարելու անհրաժեշտությունից:
Կոնվերս Բանկի Գլխավոր գործադիր տնօրեն, Տնօրինության նախագահ է նշանակվել Անդրանիկ Գրիգորյանը: