Սեպտեմբերի 3-ին Ադրբեջանի իշխանությունների պահանջով Բաքվում փակվեց Կարմի խաչի միջազգային կոմիտեի գրասենյակը, որի ներկայացուցիչները միակն էին, որ կարող էին այցելել Բաքվի բանտերում պահվող հայ գերիներին ու պատանդներին, ապահովել նրանց և Հայաստանում գտնվող հարազատների միջև կապը։
168.am-ի հարցին, թե ե՞րբ է նախատեսված հաջորդ այցը, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցության ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունին պատասխանեց, որ սովորաբար կոմիտեն խոսում է կատարված աշխատանքի մասին, իսկ պլանավորված գործողությունների մասին՝ ոչ։
Մեկ անգամ չէ, որ Ադրբեջանը հայտարարել է Արցախի Հանրապետությունից Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գրասենյակը հանելու մասին, ըստ ադրբեջանական կողմի, այնտեղ կազմակերպության գրասենյակն իր աշխատակիցներով անելիք չունի։