Ընդամենը երկու ռազմավարական գործարքի արդյունքում Հայաստանը ստացել է ավելի քան 18.5 միլիարդ դոլար տնտեսական օգուտ։ Այս համատեքստում հարկ է հիշեցնել, որ Նիկոլ Փաշինյանի կառավարման տարիներին Հայաստանի արտաքին պարտքը մոտենում է 13 միլիարդ դոլարի շեմին։
Հայաստանի խոշորագույն հարկատուներից մեկը՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, օրերս հանրությանը ներկայացրեց կայուն զարգացման վերաբերյալ իր ամենամյա զեկույցը: Այն պարզապես կոմբինատի գործունեության, դրա տնտեսական գործունեությանը զուգահեռ՝ բնապահպանական և սոցիալական բաղադրիչների ներդաշնակ կառավարման մասին չէ: Զեկույցի հանգամանքն ինքնին ունի ավելի լայն նշանակություն, իսկ Հայաստանի համար՝ համակարգային և ընդհուպ՝ մշակութային նշանակություն:
Դա այս պահին ձեռնտու է գրեթե բոլոր արտաքին խաղացողներին։ Իսկ կանխել այդ գործընթացը կարող է միայն հայ հասարակությունը, որը, սակայն, դեռևս վայելում է հավատարմագրային կառավարման մասին առասպելների վիրտուալ հաճույքը։
2020 թվականի Տավուշի հուլիսյան հայտնի դեպքերի ժամանակ, երբ երկու մարտական հենակետ հետ բերվեց, Փաշինյանը, որն առայսօր ինքնահաստատման լուրջ խնդիր ունի, տասնյակներով շքանշաններ ու մեդալներ էր բաժանում։ Նա նաև մի ինքնախոստովանություն արեց, որն իր ճակատին խարան է մնացել։ Նա ասաց, որ մենք նախկիններից ժառանգել ենք տարածաշրջանի ուժեղ բանակներից մեկը։ Հուլիսի դեպքերից հետո նա այլ կերպ չէր էլ կարող խոսել, հո չէ՞ր ասի, թե իրենք մեկ-մեկուկես տարում նման բանակ կառուցեցին։ Միգուցե ինքն ուզում էր պատերազմում հաղթել, բայց ցանկանալը մի բան է, կարողանալը՝ այլ, առավել ևս՝ նա ամեն ինչ արել էր պարտությունը մոտեցնելու համար։ 168TV-ի «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը: