«Ժողովրդական առած կա, ասում է՝ անտեր գառին է գայլը տանում, պետք չէր անտեր թողնել ո՛չ բանակին, ո՛չ Արցախին, որ այսօրվա իրավիճակից չբողոքեին։ Այս իշխանությունները 44-օրյա պատերազմի իրենց ձախողումը տեղափոխում են նախորդ իշխանությունների դաշտ, թե ապրիլյանում պարտվել են, ուստի 44-օրյայում էլ պարտվեցինք, սա անգրագիտություն է»,- նշեց Արմեն Պետրոսյանը։
«Վիճակը ռազմաճակատում ծանր է, բայց հուսահատվելու հիմք չկա: Ինչ վերաբերում է թշնամուն կանգնեցնելուն, ապա թշնամին արդեն կանգնեցված է: Մեր հողերի ազատագրությանը կհասնենք միայն այդ բանից հետո, երբ բոլորը պարզ հասկանան, որ պատերազմը բոլորի համար է, որ միայն ուրիշների տղաները չեն կռվելու ընդհանուր հայրենիքի համար: Մինչև վերջերս Ղարաբաղի պաշտպանությունը մարդկանց մի խմբի գործ էր միայն: Բայց ռազմական դրություն մտցնելուց հետո, իրավիճակը փոխվել է, և մոտ ժամանակներս մենք կունենանք հաջողություններ»:
Նիկոլ Փաշինյանի ուղղակի մեղքով նախորդ շաբաթ մեր զինված ուժերն ութ զոհ են ունեցել, ի դեպ՝ դրանցից հինգը՝ ոչ մարտական։ Պոռոտախոսում էր, թե իր կյանքի գնով հայրենիքն է պաշտպանելու, բայց զոհասեղանին է դրել մեր տղաների կյանքն ու առողջությունը՝ փաստացի անպաշտպան թողնելով ամբողջ նորակազմ առաջնագիծը։