«Արծվաշենի տարածքն ավելի մեծ է, քան այդ գյուղերը միասին, բայց այդ մասին մեր իշխանություններից ոչ մի ձայն դուրս չի գալիս: Մենք որոշել ենք 4 գյուղերը հանձնել, արդյո՞ք Արդբեջանն ասել է, որ Արծվաշենը վերադարձնում է: Նույն խնդիրը գերիների հետ է կապված. մենք բոլոր գերիներին հետ տվեցինք, իսկ Ադրբեջանը՝ ոչ, և նույնիսկ վերջին գերուն վերադարձրին՝ փոխարենը նրա դիմաց մի հոգու ազատեին: Տպավորություն է, որ այս իշխանություններն աշխատում են Ադրբեջանի ու Թուրքիայի համար»: