Կիրանցեցիներին առաջարկել են հրաժարվել իրենց Կադաստրի վկայականներից. 50 հազար դոլար են առաջարկում մի տնակի դիմաց. Գառնիկ Դանիելյան

«Մենք չպետք է զլանանք՝ ուղղակի հողի վրա գնալու ու մարդկանց հետ խոսելու, ցույց տալու, շփվելու։ Ես նույնիսկ չեմ հավատում, որ այդ վեց շուռնուխեցին, որոնց մասին խոսում եք՝ այդքան երջանիկ են, իսկապես չեմ հավատում, այս իշխանությունների գործը խաբելն է»,- մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը։

Շարունակելով միտքը՝ Բագրատ սրբազանն ասաց, որ Նիկոլ Փաշինյանը մարդկանց անընդատ վախեցնում է  պատերազմով, սակայն չի ասում, որ թշնամուն բերում ու դնում է  շուռնուխեցիների, կիրանցեցիների տան մեջ։

«Նա ասում է՝ հարձակման ռիսկերն եմ նվազեցնում, չի ասում, որ ռիսկերն է վերացնում։

Մենք մեր շարժման հենց առաջին օրվանից խոսում ենք, որ սա սոսկ տեղական, սահմանափակ խնդիր չէ, սա ողջ Հայաստանի ու հայ ժողովրդի խնդիրն է, նույնիսկ մեր սփյուռքի հայրենակիցների խնդիրն է»,- շեշտեց Բագրատ սրբազանը։

Կարդացեք նաև

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանն էլ անդրադարձավ կիրանցեցիներին Կառավարության կողմից տրվող փոխհատուցումներին։

«Երեկ չէ առաջին օրը մենք հանդիպել ենք կիրանցեցիների ու ոսկեպարցիների հետ։ Այն մարդիկ, որոնք փոխհատուցումից հրաժարվել են և ունեն կադաստրի վկայականներ՝ հրաժարվում են, այսպես ասած, «իրենց գույքը վաճառելուց», որովհետև այս ընթացքում մի քանի անգամ առաջարկել են հրաժարվել գույքային ու այլ պահանջներից։ Նաև առաջարկել են դիմել մարզպետարան՝ Կադաստրի վկայականից հրաժարվելու համար»,- շեշտեց Գառնիկ Դանիելյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս