Ո՞վ է ասում, որ Հայաստանը կադաստրի վկայական չունի. Լոռու մարզպետ
Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը տեղյակ չէ, թե ինչ է կատարվել Դիլիջանում նախորդ շաբաթ:
Հիշեցնենք, որ մամուլում լուրեր տարածվեցին, որ հունիսի 17-ին Դիլիջանում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքական ժողովից հետո Վայքի համայնքապետի ու ՔՊ-ականների միջև վեճ է տեղի ունեցել: Պատճառն էլ եղել է այն, որ Վայքի համայնքապետը չի բարևել ճանապարհին հավաքված ՔՊ-ականներին, դրանից հետո վիրավորված ՔՊ-ականները հաշիվ են պարզել համայնքապետից, ինչն էլ վերածվել է ծեծկռտուքի։
Ինչ վերաբերում է Դիլիջանում ՔՊ հավաքին, մարզպետն ասաց, որ քաղաքական ժողով էր, որոշումներ չեն կայացվել, սակայն քննարկվել են տարբեր հարցեր։
Լրագրողի հարցին՝ Լոռու մարզը կադաստրի վկայական ունի՞, մարզպետը պատասխանեց.
«Ունի, ո՞նց չունի»։
Ճշտող հարցին՝ իսկ ինչպե՞ս է ստացվում, որ Լոռին ունի, իսկ Հայաստանը չունի, Արամ Խաչատրյանը պատասխանեց.
«Ո՞վ է ասում։ Դուք Նիկոլ Փաշինյանի վերջին հարցազրույցը լսեք, ես չեմ ուզում վարչապետի ասածները մեկնաբանեմ, վարչապետն ասել է այն, ինչ ասել է։
Նորից եմ կրկնում՝ վարչապետի խոսքերը չեմ ուզում մեկնաբանել, նա ասել է այն, ինչ ասել է։ Ես հիմա նպատակահարմար չեմ գտնում, որպեսզի իր խոսքերը մեկնաբանեմ»։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում