Այն, որ նա վախեցնում է նրանց՝ նույնպես օգուտ է նրանց համար, որովհետև նրանք ստիպված են վախից մայրիկին կանչել: Եթե այդ վախը չլիներ, ապա փոքրիկները կարիք չէին ունենա մայրիկի գիրկը վազելու: Աստված ամեն ինչ թույլ է տալիս մարդկանց բարօրության համար:
Ծնողական օրհնությունն ամենամեծ ժառանգությունն է, որ ծնողները թողնում են իրենց զավակներին: Այդ պատճառով էլ զավակները պետք է ջանան ստանալ այն: Տես, թե ո՜ւր հասավ Հակոբը հայրական օրհնությունը ստանալու համար: Հասավ այնտեղ, որ նույնիսկ ուլի մորթի հագավ (Ծննդ. 27):