2023թ. մայիսի 23-ին 168.am-ը գրել էր, որ իրավապահ մարմինները «ռեյդեր» են իրականացրել ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում: Մասնավորապես, Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) և այլ իրավապահ մարմինների աշխատակիցներ խուզարկություններ էին իրականացրել «Արմավիր», «Դատապարտյալների հիվանդանոց» և «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկներում, ինչպես ազատազրկված անձանց խցերում, այնպես էլ աշխատակիցների կաբինետներում:
Նախ ցանկանում եմ Ձեզ մասնագիտական հաջողություններ մաղթել Ձեր կարևոր աշխատանքում։ Մեծ հաճույքով Ձեզ կհանդիպեի նաև ՔԿՀ-ում, սակայն Արդարադատության նախարարությունն ամեն կերպ խոչընդոտում է իմ հանդիպումները ԶԼՄ-ների այն ներկայացուցիչների հետ, որոնք ինձանից հարցազրույց վերցնելու ցանկություն են հայտնել, թեպետ իրավակարգավորումներով նման հնարավորություն նախատեսված է։