«Խոզնավարում թիրախավորված կրակում են, քանի բնակչի ջրատաքացուցիչ են վնասել, կրակոցներից մեկն էլ կպել է բնակիչներից մեկի ոչխարին։ Ոչխարը բնակչի տան մոտ է եղել։ Շատ բան կա ասելու, բայց հեռախոսով ասելու չէ»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Խոզնավարի բնակիչը։
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը երեկ ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ «Ադրբեջանական գործողությունները սահմանամերձ ուղղություններում` հատկապես Խնածախի ու Խոզնավարի ուղղությամբ, գնալով առավել թիրախային են դառնում»։
Մոտ 1 ամիս է՝ Ադրբեջանը շարունակում է կրակել Սյունիքի մարզի սահմանամերձ գյուղերի ուղղությամբ, երբեմն այդ կրակոցներն անկանոն են, երբեմն՝ թիրախում սահմանին գտնվող տներն են։ Խոզնավար, Խնածախ գյուղերում ամեն գիշեր այդ կրակոցները լսվում են։
Հայաստանում տեղակայված ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելությունը վերջին շրջանում առաջին անգամ անդրադարձավ Ադրբեջանի գործողություններին սահմանին։ «ԵՄ դիտորդական առաքելությունը 27 պարեկություն է իրականացրել իր գործողության տարածքում՝ ներառյալ Խոզնավար, Խնածախ և Արավուս գյուղերը»,- նշված է առաքելության X-ում արված գրառման մեջ: «Զատկի հանգստյան օրերին Հայաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելությունը 27 պարեկություն է իրականացրել իր գործողության տարածքում՝ ներառյալ Խոզնավար, Խնածախ […]
ՀՀ Պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ ապրիլի 20-ին՝ ժամը 02:30-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խոզնավար բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է գյուղի բնակելի տներից մեկի տանիքում տեղադրված արևային ջրատաքացուցիչը: Տուժածներ չկան։
«Կրակոցները գիշերային ժամին են, գյուղի ուղղությամբ չեն կրակում, անկանոն կրակոցներ են։ Ամեն գիշեր մի 2-3 անգամ կրակում են»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Խոզնավարի վարչական ղեկավարը։
Վերջին երկու շաբաթների ընթացքում Ադրբեջանը գրեթե ամեն օր կրակում է Սյունիքի մարզի ուղղությամբ, հետո ապատեղեկատվություն է տարածում, թե հայկական կողմն է կրակում։ Այս ամենը ՀՀ պաշտպանության նախարարության կողմից հերքվում է, սակայն հաջորդ պահին Ադրբեջանը կրկին շարունակում է ապատեղեկատվության տարածումը։
«Նիկոլը չէ՞ Ալիևի հետ նստում ու վեր կենում, հետո ասում էր, թե բավականին կիրթ մարդ է, հիմա քանի որ իրենք էլ են կրթվում, թող գնան Ալիևին ասեն՝ դուրս եկեք մեր տարածքներից, մեր տարածքները տվեք ու գնանք խաղաղության։ Բայց վստահ եմ, որ չեն ասելու, ու Ալիևն էլ չի անելու, որովհետև իրենց նման «կիրթ ու կառուցողական է»»,- ընդգծեց Արարատ Աղաբեկյանը։
1919 թվականի նոյեմբերին Սյունիքի ռազմական բախումները կարևոր հաղթանակ էին հայկական ուժերի համար, քանի որ ադրբեջանական ռազմական ծրագիրը հստակ էր՝ գրավել Հայաստանն ամբողջությամբ: Սյունիքում հաջողելու դեպքում կոտրվելու էր պետության ողնաշարը, ու գործի էին անցնելու Ղազախում գտնվող մի քանի հազարանոց զորքերը, որոնց առաջադրանքն էր՝ գրավել Երևանը: Սյունիքում և ռազմաճակատի այլ ուղղություններում հայկական զորքերը կարողացան կանխել թուրք-ադրբեջանական ծրագիրը:
Արդեն երեք օր է, լրատվադաշտում լուրեր են շրջանառվում, թե Բերձորն ու Աղավնոն թշնամուն հանձնելուց առաջ, Սյունիքի մարզում գյուղապետերից և զենք ունեցող այլ բնակիչներից հավաքել են դրանք՝ հնարավոր միջադեպերից խուսափելու համար։
Ես չգիտեմ՝ այդ ճանապարհն ինչով լավը կլինի, հարց է՝ Աստված ոչ անի, պատերազմի դեպքում մենք կկարողանա՞նք հասնել Արցախ, Արցախից էլ հասնել Հայաստան։ Ուզում եմ մեր իշխանությանը հարց տալ, իրենք էլ թող պատասխանեն՝ այդ ճանապարհն ինչո՞վ է մեզ համար լավը։ Քաշաթաղը հանձնում են, Աղավնոյից հրաժարվում են, Սյունիքից էլ՝ հետը, այսքանից հետո լավ բան պե՞տք է սպասենք։