Պահքի ընթացքում, մասնավորաբար Մեծ Պահքի ժամանակ փորձություններն ավելանում են: Դրանք լինում են արտաքին և ներքին: Որոշակիորեն անդրադառնանք այդ փորձություններից մի քանիսին:
Քրիստոնեությունն ունի իր արտաքին նշանը: Այն արտաքին լինելուց բացի, կրում ենք մեր սրտում և դրանով իսկ ճանաչելի դառնում որպես քրիստոնյա: Այդ նշանը տվեց մեզ Տերը՝ Հիսուս Քրիստոս, Իրեն հիշելու համար: