26 օր է, ինչ Արցախն ամբողջական շրջափակման մեջ է: Բանաստեղծ Լևոն Բլբուլյանը վստահ է՝ հուսահատությունն ու ցավը մի կողմ նետելով՝ հայը, արցախցին կկարողանա հաղթահարել նաև այս դժվարությունը:
Կան արվեստագետներ, որոնց մեջ կա հասարակական ընդգծված ջիղ. Սիլվա Կապուտիկյանն այդպիսի գրող էր: Նման հրապարակախոս էր Զորի Բալայանը՝ իր տեսակով, խառնվածքով: Եթե արվեստագետն իր տեսակով այդպիսին է՝ թող մտնի հասարակական գործունեության մեջ, սակայն խորհուրդ չէի տա կուսակցության հարել, որովհետև դրանից արվեստագետը միշտ տուժում է: Քաղաքականությունն ինչ է շահում՝ չգիտեմ, բայց արվեստը, մշակույթն անպայման կորցնում է: