«Որքան իշխանությունների վարկանիշն ընկնում է, որքան հասկանում են, որ վտանգ կա՝ կորցնելու իրենց իշխանությունը, իսկ իրենք արտաքին քաղաքական հարցերով իրենց փակուղի են մտցրել, և բոլոր կողմերից պահանջում են պարտքը վերադարձնել, իրենք դրանից դրդված՝ ավելի են սրելու իրենց գործիքները մեր դեմ: Պետք է ամուր լինենք, պինդ լինենք, հարգենք միմյանց պրոֆեսիոնալ աշխատանքը, հնարավորինս փորձենք պահպանել էթիկայի կանոնները, սատար լինենք միմյանց»:
Ինչպես հայտնի է՝ այս տարի միասնական ընդունելության քննություններին հայտագրված 13.887 դիմորդից քննություններին մասնակցել է 11.587-ը, բուհ ընդունվել է 9729 դիմորդ, որից 1670-ը՝ անվճար: Թափուր է մնացել 14.158 տեղ, որից 13.900-ը՝ վճարովի, 258-ը՝ անվճար: