Հարյուրավոր թափուր տեղեր՝ մասնավոր բուհերում
Ինչպես հայտնի է՝ այս տարի միասնական ընդունելության քննություններին հայտագրված 13.887 դիմորդից քննություններին մասնակցել է 11.587-ը, բուհ ընդունվել է 9729 դիմորդ, որից 1670-ը՝ անվճար: Թափուր է մնացել 14.158 տեղ, որից 13.900-ը՝ վճարովի, 258-ը՝ անվճար:
168.am-ը նախորդ անգամ ներկայացրել էր պետական համալսարաններում և մարզային մասնաճյուղերում թափուր մնացած տեղերի թիվը՝ ըստ մասնագիտությունների: Այս անգամ ներկայացնում ենք մասնավոր բուհերում թափուր մնացած տեղերը: Ընտրել ենք այն մասնագիտությունները, որտեղ թափուր տեղերն ավելի շատ են:
Եվրոպական համալսարանի «Տեղեկատվական տեխնոլոգիաներ» բաժնում թափուր է 196 տեղ, «Տեղեկատվական անվտանգություն» և Ինֆորմատիկա (համակարգչային գիտություն) բաժիններում՝ 60-ական տեղ, «Սերվիս» բաժնում՝ 89, «Տնտեսագիտություն»-ում՝ 90, «Իրավագիտություն»-ում՝ 117, «Ճարտարապետություն»-ում՝ 120, «Թարգմանչական գործ» (ըստ լեզուների) բաժնում 78 թափուր տեղ կա: Կառավարում (ըստ ոլորտի) և «Ֆինանսներ» բաժիններում համապատասխանաբար թափուր է 80 և 60 տեղ: «Գրաֆիկական դիզայն» բաժնում թափուր է մնացել 25 տեղ:
Համալսարանի Գյումրու և Վանաձորի մասնաճյուղերում ևս թափուր տեղերի թիվը մեծ է: Գրեթե բոլոր բաժիններում 30-40 թափուր տեղ կա:
Երևանի «Գլաձոր» համալսարանի «Իրավագիտություն» բաժնում թափուր է 50 տեղ, Կառավարում (ըստ ոլորտի) և «Լրագրություն» բաժիններում՝ 20-ական տեղ, Անգլերեն լեզու և գրականություն բաժնում՝ 25, Ֆրանսերեն լեզու և գրականությունում՝ 10 թափուր տեղ է մնացել:
Մեկ վճարովի և 39 անվճար տեղ է մնացել նաև «Դատական փորձաքննություն» բաժնում:
10 թափուր տեղ առկա է «Բուժական գործ» բաժնում: «Ստոմատոլոգիա» բաժնում թափուր է 70 տեղ:
Երևանի «Հայբուսակ» Համալսարանում ևս «Ստոմատոլոգիա» բաժնում թափուր տեղ կա. այստեղ սակայն տեղերի քանակն ավելի շատ է՝ 127: «Բուժական գործ» բաժնում թափուր տեղերի թիվը 49 է:
«Տնտեսագիտություն» բաժնում՝ 100, «Հագուստի մոդելավորում»-ում՝ 50, «Դիզայն»-ում 25 ազատ տեղ կա:
Երևանի «Հյուսիսային» համալսարանում ամենաշատ թափուր տեղերն առկա են «Իրավագիտություն» բաժնում: Այնտեղ ազատ է 67 վճարովի տեղ:«Լրագրություն» բաժնում՝ 30, «Տարրական մանկավարժություն և մեթոդիկա» բաժնում 20 թափուր տեղ կա: Մեկ անվճար և 39 վճարովի տեղ է առկա «Ծրագրային ճարտարագիտություն» բաժնում:
«Մխիթար Գոշ» հայ-ռուսական միջազգային համալսարանի «Բուժական գործ» բաժնում թափուր է 200 տեղ, «Ստոմատոլոգիա»-ում՝ 60:
Եվրասիա միջազգային համալսարանում «Կառավարում» (ըստ ոլորտի) բաժնում առկա է՝ 118, «Ֆարմացիա»-ում՝ 60 թափուր տեղ:
Երևանի «Գալիք» համալսարանի «Իրավագիտություն» բաժնում ևս առկա է 100 վճարովի թափուր տեղ, «Տարրական մանկավարժություն և մեթոդիկա»-ում՝ 40:
Երևանի գործնական հոգեբանության և սոցիոլոգիայի «Ուրարտու» համալսարանի «Հոգեբանություն» բաժնում թափուր է՝ 80, «Սոցիալական աշխատանք»-ում՝ 20 տեղ:
Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան համալսարանի Իրավագիտություն, Հայոց լեզու և գրականություն, Ֆրանսերեն լեզու և գրականություն, Հոգեբանություն, Տարրական մանկավարժություն և մեթոդիկա բաժիններում թափուր է 30-ական տեղ: Միջավայրի դիզայն, Հագուստի մոդելավորում բաժիններում թափուր է 15-ական տեղ:
Երևանի Մովսես Խորենացու անվան համալսարանի «Մասնագիտական մանկավարժություն, հայոց լեզու և գրականություն», «Անգլերեն լեզու և գրականություն» բաժիններում թափուր է 25-ական տեղ:
Գյումրու «Պրոգրես» համալսարանի «Կենսաքիմիա» բաժնում թափուր է 30 տեղ: Մասնագիտական մանկավարժություն, հայոց լեզու և գրականություն, Մասնագիտական մանկավարժություն, անգլերեն լեզու և գրականություն, Տարրական մանկավարժություն և մեթոդիկա, Դիզայն բաժիններում ևս թափուր է 30 տեղ:
Երևանի մշակույթի համալսարանի Գործիքային կատարողականություն, Պարարվեստ բաժիններում թափուր է 15-ական տեղ, «Վոկալ արվեստ» բաժնում թափուր է մնացել՝ 10, իսկ «Դիզայն»-ում՝ 25 տեղ:
Էրեբունի բժշկական ակադեմիայի «Բուժական գործ» բաժնում թափուր է 149 տեղ: