Հայաստանն ու Սփյուռքը «հոգնեցին», անտարբեր են Արցախի ճակատագրի հանդեպ. անհասկանալի է. Րաֆֆի-Ֆիլիպ Կալֆայան

«Հայաստանում թե սփյուռքում, այսօր ամեն մարդ հրաժարվեց. պասիվություն են ցուցաբերում, հոգնեցին, անտարբերություն են ցույց տալիս Արցախի իրավունքի վերաբերյալ։ Անհասկանալի է, որովհետև այդ ժողովուրդն իր հողից դուրս է դրվել, և այդ ժողովրդի իրավունքները դեռ մնում են»,- «Արցախահայերի վերադարձի իրավական հեռանկարները և հայ-ադրբեջանական իրավական վեճերը միջազգային դատարաններում» թեմայով քննարկման ժամանակ հայտարարեց իրավաբան և միջազգային իրավունքի փորձագետ Րաֆֆի-Ֆիլիպ Կալֆայանը։

Նա նաև նկատեց՝ ինքն իրավաբանորեն ցանկացել է ապացուցել, որ դա ոչ միայն կենդանի իրավունք է, այլև միջազգային օրենքը երաշխավորում է այդ իրավունքը․ մասնագետն այս խնդիրների առնչությամբ իրավական կարծիք է հրապարակել։

Րաֆֆի-Ֆիլիպ Կալֆայանը հայտնեց՝ իրավական կարծիքն այսօր է հրապարակվել, որտեղ 5 հարցադրումներ է հնչեցրել․

«Առաջինն ապացուցում եմ, որ վերադարձն իրավական և քաղաքական ռեալիստական իրավունք է։ Երկրորդ, որ վերադառնալու անհատական և կոլեկտիվ իրավունքը նույնն է։ Երրորդ՝ հարց եմ տալիս՝ ո՞րն է առավել հարմար՝ այդ իրավունքն արձանագրվի՝ դատական ո՞ր համակարգում ու ո՞ր ֆորումում։ Հաջորդը՝ հակափաստարկներ եմ ներկայացնում այսօրվա իշխանության խոսքերին, որ ասում են՝ Արցախի հարցը փակված է․ ինչպե՞ս կարող ենք փակել այդ հարցը, Արցախի հարցն ամբողջ հայության հարցն է և նույնիսկ Հայաստանի հարցը։

Կարդացեք նաև

Եթե մեկը կարծում է, որ խաղաղություն կարող ենք ունենալ՝ առանց Ադրբեջանի դատապարտվելու և իր հասարակության մեջ փոփոխության ծրագրի կիրառման,  սխալվում է։ Եթե Ադրբեջանի վերաբերյալ դատավճիռ չունենանք (Հաագայի դատարանում), ՀՀ-ն վտանգի մեջ է, որովհետև այդ արմատական գործընթացը, որը մեր դեմ են տանում, դեռ գոյություն է ունենալու։ Երբ ավարտում եմ, ցույց եմ տալիս, որ միջազգային օրենքում, երբ մի երկիր խախտում է մի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, աշխարհի բոլոր երկրներն իրավունք ու պարտականություն ունեն այդ խախտումը կասեցնելու»։

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս