Ադրբեջանը մի կողմից՝ փակել է Արցախն արտաքին աշխարհին կապող միակ ցամաքային ճանապարհը, մյուս կողմից՝ կրակում է խաղաղ բնակավայրերի ուղղությամբ, Հայաստանի սահմանամերձ գյուղերում ադրբեջանական կրակոցները նույնպես ամենօրյա բնույթ են կրում։ Իսկ այս ամենին զուգահեռ՝ ՀՀ ղեկավարությունը մշտապես հայտարարում է, որ հավատարիմ է Ադրբեջանի հետ խաղաղություն հաստատելու իրենց օրակարգին։