Չնայած այսօր՝ փետրվարի 6-ին, Օմանում մեկնարկած ԱՄՆ-Իրան բարձր մակարդակի բանակցություններին՝ Իրանի դեմ պատերազմի հավանականությունը շատ բարձր է. 168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում այսպիսի կարծիք հայտնեց «Հայաստան-Իրան համագործակցության զարգացման հիմնադրամի» տնօրեն, իրանցի փորձագետ Փույա Հոսեյնին՝ խոսելով Իրանի շուրջ դիվանագիտական ու աշխարհաքաղաքական ընդհանուր իրավիճակի մասին։
168.am-ի հետ զրույցում «Հայաստան-Իրան» ռազմավարական համագործակցության զարգացման կենտրոն» հիմնադրամի հիմնադիր տնօրեն Փույա Հոսսեյնին պատասխանելով այս հարցերին, նախ ասաց՝ Դամասկոսում Իրանի հյուպատոսության վրա Իսրայելի անօրինական հարձակմանն Իրանը ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածի համաձայն՝ ինքնապաշտպանության իրավունքի շրջանակներում, տվեց օրինական պատասխան։