«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման շրջանակներում շարունակվում են Տավուշի թեմի առաջնորդ Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հանդիպումները տարբեր ոլորտների ներկայացուցիչների հետ: Քննարկման հիմնական թեման երկրում ստեղծված իրավիճակն է ու դրանից դուրս գալու ելքերը, իսկ հանդիպումների նպատակը դրա մասին մասնագետների, քաղաքական ու հասարակական գործիչների կարծիքները լսելն է: