«Այսօր էլ Հայաստանում իշխանությունը զավթածների կողմից փորձ է արվում մոռացության մատնել մեր հաղթանակները։ Փորձ է արվում տպավորություն ստեղծել, որ հայ ժողովուրդը որևէ կապ չունի այն արժանապատիվ հաղթանակների հետ, որոնք եղել են 30, 80 տարի առաջ»,- ընդգծեց Աննա Մկրտչյանը։
Հիմա այլևս մենք Հայաստանի ղեկավարից չենք լսելու ՄԱԿ-ի ամենաբարձր ամբիոնից Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման մասին։ Չենք լսելու, որ արցախահայերի նկատմամբ թուրքերն ու ադրբեջանցիներն իրականացրել են ցեղասպանություն ու էթնիկ զտում, որ 150 հազարից ավելի արցախահայերի նկատմամբ թուրքերն ու ադրբեջանցիները տարիներ շարունակ իրականացրել են ահաբեկչություն։