Ֆրանսիական հեղինակավոր «Le Journal du Dimanche» պարբերականը հրապարակել է Սուրբ Աթոռում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանի բաց նամակը՝ ուղղված Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին։ Հատկանշական է, որ նամակը պաշտոնապես փոխանցվել է նաև Ելիսեյան պալատ։
«Այո՛, Լավրովը հայ է, բայց մարդը Ռուսաստանի քաղաքական գործիչ է, հո կրակը չի՞ ընկել։ Ընդ որում, ընկել է, որովհետև իմ անձնական շփումների ժամանակ ես տեսել եմ, թե ինքը և որոշ իր տեղակալներ, օրինակ՝ Կարասինը, ինչքան ծանր են տանում մեր պրոբլեմները, ինչքան են մտածում այդ մասին, ինչքան առաջարկներ են անում, բայց կան մարդիկ, որոնք գտնում են, որ «ցեղասպանություն չի եղել», «պետք է հաշվել՝ ով ում է սպանել»… Ես ինքս բազմաթիվ անգամ ներկա եմ եղել ռուս-վրացական բանակցություններին»։
Անհետ կորածի հարազատը փորձում է նամակ փոխանցել Էմանուել Մակրոնին
168TV-ի «Թրիգեր» հաղորդաշարի հյուրը ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովն է։
Փետրվարի 10-ին Ելիսեյան պալատում կայացել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Հայաստանի վարչապետի հանդիպումը: Վարչապետի կարգավիճակով նրա թվով 9-րդ այցը Փարիզ հերթական անգամ նշանավորվեց հայ-ֆրանսիական հարաբերությունները նոր մակարդակի դուրս բերելու բավական հավակնոտ հայտարարություններով:
«Սփյուռքում դիմադրական մտայնություն կա: Սփյուռքը 100 տոկոսով Արցախի ու արցախահայության հետ է, և ամենուր աշխատանքի մեջ է՝ ցույցերով, քաղաքական շփումներով: Լինի ԱՄՆ, Կանադա, Հարավային Ամերիկա, Եվրոպա, Ֆրանսիա, Միջին Արևելք՝ մեր բոլոր լծակները գործածում ենք, որպեսզի միջազգային ընտանիքը գիտակցի՝ Ցեղասպանություն է պատրաստվում արցախցիների դեմ, և պետք է ժամ առաջ իրենց պատասխանատվությունը ստանձնեն»։
Նախօրեին համացանցում ուշագրավ տեղեկություն հայտնվեց շրջանառության մեջ հունիսի 1-ին Քիշնևում Եվրոպական քաղաքական համայնքի երկրորդ գագաթնաժողովի շրջանակում կայացած հնգակողմ Փաշինյան-Միշել-Մակրոն-Շոլց-Ալիև բանակցություններից։ Նախօրեին ՀՀԿ անդամ Արթուր Թովմասյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ մի ուշագրավ լուր էստացել արտերկրում ապրող մեր հայրենակցից.
Առավոտյան Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում մեկնարկում է Եվրոպական քաղաքական համայնքի երկրորդ գագաթնաժողովը։ Այսպես կոչված` Եվրոպական քաղաքական համայնքը (ԵՔՀ), որը նոր կոլեկտիվ է և ստեղծվել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի նախաձեռնությամբ Ուկրաինայում պատերազմից հետո, կոչված է իբրև թե միավորելու եվրոպական առաջնորդներին ԵՄ-ից դուրս:
Հայաստանի Կառավարությունը Զարգացման ֆրանսիական գործակալությունից 100 միլիոն եվրո վարկ կվերցնի՝ պետական բյուջեի դեֆիցիտը փակելու համար։