ՀՀ էներգետիկայի նախկին փոխնախարար (1992-1993), էներգետիկ ոլորտի մասնագետ Էդվարդ Արզումանյանն ահազանգում է՝ Հայաստանը կանգնած է էներգետիկ լուրջ խնդիրների առաջ, որոնք լուծելու համար անհրաժեշտ են ոլորտի որակյալ մասնագետներ, որոնք այս կառավարության կազմում չկան։
«Ատոմակայանը 2-3 տարի առաջ լինելով մեր համակարգին մոտավորապես 35-40 տոկոսը տվող էլեկտրակայանը, ուներ միաժամանակ իր արտադրած էլեկտրաէներգիայի համակարգում ամենացածր սակագինը՝ մոտ 8-9 դրամ՝ 1 կվ ժամի համար։ Այսօր սակագինը կազմում է մոտավորապես 18 դրամ։ Ատոմակայանի աշխատանքները երկարացնելով՝ գործարկման ժամկետը, ազդում է մեր սակագների վրա»։
«Հիմա որոշ մասնագետներ ասում են՝ եկեք ավելի մեծ հզորությամբ ատոմակայան կառուցենք, որ մյուս ատոմակայանի արտադրանքը վաճառենք։ Այս մարդիկ չեն հասկանում՝ ովքեր են մեր հարևանները, ու ինչ կարող է լինել։ Ավելին՝ ատոմակայան կառուցելը մեկ օրվա գործ չէ, ամենաքիչը 10 տարի է պահանջվում։ Արդյո՞ք այդ մարդիկ պատկերացնում են, թե 10 տարի հետո մեր շրջակայքում՝ Թուրքիա, Իրան, Վրաստան, ինչ էներգետիկ մթնոլորտ է լինելու։ Ամեն ինչ չեն հաշվարկել, որովհետև մասնագետ չեն»,- եզրափակեց Էդվարդ Արզումանյանը։