Սիրիայում մարտի 6-ին սկիզբ առած բախումները՝ նոր ժամանակավոր կառավարության անվտանգության ուժերի ու Ասադի կողմնակիցների միջև, 1000-ից ավելի մարդու կյանք են խլել, մեծ մասը խաղաղ բնակիչներ, կանայք, երեխաներ են։ Համացանցում հայտնվել են բազմաթիվ տեսանյութեր, թե ինչպես են նոր կառավարության կողմնակիցները զանգվածային սպանդ իրականացնում։
«Ադրբեջանն ինչպես օկուպացրել, այնպես էլ շարունակում է օկուպացնել ՀՀ տարածքները, Հայաստանի բանակը թուլացել էր, ու շարունակում է թույլ մնալ, չկան օտարերկրյա ներդրումներ, դե, քաղաքական դաշտում էլ որևէ բարեփոխում ու զարգացում չկա՝ բացասական ու լճացած տարի էր»,- հավելեց մեր զրուցակիցը։
«2024 թվականն աշխարհաքաղաքական զարգացումների տեսանկյունից բարդ փոփոխությունների անցումային ժամանակաշրջան էր։ Փոփոխական իրադարձություններով հագեցած է լինելու նաև 2025 թվականը»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ռուս արևելագետ, քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը՝ անդրադառնալով աշխարհաքաղաքական ու հատկապես ռեգիոնալ զարգացումներին։
«2025 թվականը գլոբալ զարգացումների տեսանկյունից շարունակելու է լինել ակտիվ անցումային փուլ»,- այս մասին 168․am-ի հետ զրույցում ասաց ռուս քաղաքական վերլուծաբան Կոնստանտին Սիմոնովը՝ անդրադառնալով 2025 թվականին միջազգային հարաբերություններում հնարավոր տեղաշարժերին և դրանց ազդեցությանը Հարավային Կովկասի վրա։
Երկու օրից՝ հոկտեմբերի 26-ին, Վրաստանում կանցկացվեն խորհրդարանական ընտրություններ, որոնք, ինչպես փորձագետներն են հայտարարում՝ վճռորոշ ազդեցություն է ունենալու՝ ինչպես տարածաշրջանի, այնպես էլ՝ Հայաստանի վրա։
«Մոսկվան երևանյան բողոքի ցույցերը դիտարկում է՝ որպես Հայաստանի ներքին գործ»,- այս մասին իր վերջին ճեպազրույցում հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«168 Ժամ»-ի հետ զրույցում իրանցի վերլուծաբան Ալի Սալամին ասաց, որ ՀՀ-ն ինքնիշխան երկիր է ու ազատ է իր հարաբերությունները կառուցել ցանկացած երկրի հետ, իր շահերին համապատասխան։ Սակայն, ըստ նրա, հարցն այն է, թե որքանով է Արևմուտքը կիսում ՀՀ դիրքորոշումները, ՀՀ անվտանգությունը, ինչպես, օրինակ, դա անում է Իրանը։
«Չի բացառվում, որ հաջորդ փուլում Արևմուտքն իրականացնի առավելագույն ծրագիրը։ Սակայն այն, ինչ ներկայումս ակնհայտ է, ՀՀ-ին ԵՄ անդամակցության հեռանկար դեռ ԵՄ-ում որևէ մեկը չի նախատեսում տրամադրել, ինչը նշանակում է, որ Հայաստանի համար գուցե ամրապնդվի ԵՄ-ԱՄՆ այս ձևաչափը։ Սա իր հերթին՝ նշանակում է, որ ՀՀ-ն, իրականում չունենալով լուրջ արևմտյան երաշխիքներ, շարունակելու է հակառուսական գիծը, սակայն չի լքելու ռուսական պրոյեկտները և չի խզելու հարաբերությունները Ռուսաստանի հետ։