Հայաստանի արտարժույթի շուկայում վերջին օրերին դրամի նկատմամբ դոլարի ու եվրոյի ոչ զգալի արժևորումը, ըստ տնտեսագետների, դեռ կշարունակվի։ Մասնագետները սա պայմանավորում են՝ ինչպես դեպի Հայաստան դոլարային հոսքերի կրճատմամբ և ԿԲ-ի վարած փողի էժանացման` վերաֆինանսավորման տոկոսադրույքը նվազեցնելու քաղաքականությամբ, այնպես էլ՝ դոլարի ու եվրոյի համաշխարհային շրջանառության մեծացմամբ։
Դոլարի ու եվրոյի բաժինն ընդհանուր արտահոսքի մեջ կազմել է գրեթե 77 տոկոսը կամ 2,1 միլիարդից ավելի։ Սա անհամեմատ ավելին է, քան այս խողովակով Հայաստան մտնող դոլարն ու եվրոն։ Մասնավոր փոխանցումների միջոցով այս տարի մուտք է եղել ընդհանուր առմամբ շուրջ 1,3 միլիարդին համարժեք դոլար ու եվրո, գնացել է 2,1 միլիարդին համարժեք դոլար ու եվրո։ Դուրս գնացած դոլարն ու եվրոն 800 միլիոնով գերազանցել են մուտքերին։
Մասնավոր փոխանցումների միջոցով Հայաստան մտնող ֆինանսական հոսքերը շարունակում են կրճատվել։ Այս տարի գրեթե 16 տոկոսով ավելի քիչ գումար է եկել։
«Ակնհայտ է, որ արտաքին գործոնները, որոնք հիմնականում պայմանավորված էին ռուս-ուկրաինական պատերազմով, աստիճանաբար թուլանում են»,- 168.am-ի հետ զրույցում ԱԺ պատգամավոր, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանն այսպես արձագանքեց պաշտոնական վերջին վիճակագրության ցուցանիշներին, որոնք փաստում են՝ բանկերի միջոցով դրամական փոխանցումների հոսքը Հայաստան զգալիորեն նվազել է։
ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար, Ուկրաինայի նախագահի նախկին ոչ հաստիքային խորհրդական, ներկայումս՝ «Ռասմուսեն գլոբալ» խորհրդատվական միջազգային կազմակերպության հիմնադիր ղեկավար Անդերս Ֆոգ Ռասմուսենի Հայաստան այցից, այստեղ արված հայտարարություններից հետո 168.am-ը տեղեկացրել էր՝ Ռասմուսենի համար դա պարզապես աշխատանք է, որի դիմաց նա վճարվում է:
Ի հայտ եկած բացասական սպասումների հետևանքով փոխարժեքի շուկայում մի պահ սկսված աժիոտաժը Կենտրոնական բանկին արտաքուստ հաջողվեց հաղթահարել։ Դա ի՞նչ նստեց ԿԲ-ի վրա, հայտնի չէ, բայց տարադրամային ներարկումներից հետո դրամի կտրուկ արժեզրկումը դադարեց, իսկ արհեստականորեն ձևավորված բարձր փոխարժեքները նվազեցին։
Կենտրոնական բանկը 2023 թվականի համար կանխատեսում է 6․9 տոկոս տնտեսական աճ, իսկ գնաճը՝ թիրախից ցածր, և կկայունանա 4 տոկոսի սահմաններում։
Համաշխարհային շուկայում վերջին ամիսներին նկատվում է էներգակիրների գների նվազում: Սա, ըստ տնտեսագետ Սուրեն Պարսյանի, իր ազդեցությունը կթողնի նաև Հայաստանի տնտեսության վրա:
Քաղաքացիները ե՞րբ ականատես կլինեն գնիջեցման՝ ՀՀ գլխավոր դրամատանը հրավիրված ասուլիսում ԿԲ նախագահ Մարտին Գալստյանից հետաքրքրվեցին լրագրողները:
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Հայկ Ֆարմանյանը նշեց՝ արձանագրված 13 տոկոս աճը ոչ թե Կառավարության վարած տնտեսական քաղաքականության, այլ ինքնաբերաբար՝ ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով Հայաստան եկած Ռուսաստանի քաղաքացիների՝ մեր երկիր բերած գումարներով ու դրանց ծախսով է պայմանավորված։
Կոնվերս Բանկը վերանայել է Converse Blitz վարկատեսակի պայմանները՝ փոքր և միջին ձեռնարկությունների ֆինանսավորման առավելագույն շեմ սահմանելով 50 մլն ՀՀ դրամը կամ համարժեք արտարժույթը՝ ԱՄՆ դոլար, Եվրո: Վարկավորման առավելագույն ժամկետը 60 ամիս է: