Անշուշտ, տիկի՛ն դեսպան, այս ամենի միակ մեղավորը Դուք չեք: Թե՛ եվրոպական քաղաքականության տապալման, թե՛ Հայաստանում ծաղկող ռեպրեսիաների և կոռուպցիայի, թե՛ Ադրբեջանի անպատիժ մնացող լկտիության հիմնական մեղսագործը Նիկոլ Փաշինյանն է: Այն Նիկոլը, ում տեսնելիս երկու անգամ ծալվում եք: Այն Նիկոլը, ում անթաքույց սատարում էիք՝ կոպտորեն խախտելով դիվանագիտական էթիկան, խառնվելով ներքաղաքական կյանքին: