Դեղեր ներկրելու համար անհրաժեշտ է, որ դրանք գրանցված լինեն ՀՀ-ում կամ ԵԱՏՄ-ում, այսինքն` ներառված լինեն դեղերի գրանցման գրանցամատյանում (ռեեստրում)։ԵԱՏՄ բոլոր երկրներում, որի անդամ է նաև Հայաստանը, դեղերը պետք է շրջանառվեն առանց սահմանափակումների․ եթե դեղը գրանցված է ԵԱՏՄ-ում և ներառված է միասնական գրանցամատյանում, ապա այն կարող է շրջանառվել ԵԱՏՄ անդամ բոլոր երկրներում։ Հայաստանի այս իշխանությունները, սակայն, պարտադրում են, որ ԵԱՏՄ շրջանակից դուրս դեղերը գրանցվեն նաև Հայաստանում: