Հանրային ռադիոյի տնօրեն Արմեն Քոլոյանի կինը՝ Շուշան Ղազարյանը, ամիսներ առաջ Ֆեյսբուքում արցախցիների սոցիալական խնդիրներին առնչվող հրապարակման ներքո վիրավորական մեկնաբանություններ էր արել՝ նրանց որակելով իբրև «աստծուց մոռացված դժբախտներ», նա նաև հավելել էր՝ «մեր հացը լափում եք, մեր դեմ միավորվո՞ւմ»։
Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից ընտանիքի միջոցով աուդիոուղերձ է փոխանցել՝ հեռախոսազրույցի ժամանակ խնդրելով ձայնագրել իրեն և հրապարակային դարձնել այն: Աուդիոուղերձում նա մասնավորապես խաղաղության կոչ է հղել՝ հիմնված մարդկային հիմնարար արժեքների և արժանապատվության վրա։
«Վստահ եմ, բոլորն էլ գիտակցում են, որ այս իշխանությունների ընտրած ճանապարհը Հայաստանը տանում է անդունդ, իրենք բռնել են «խաղաղության պայմանագրի» թղթից, բայց տեսնում ենք, թե Ադրբեջանի ղեկավարն ինչ ռազմատենչ հայտարարություններ է անում։ Այդ երկրի ղեկավարը ռազմական գործողությունների է պատրաստվում, ոչ թե խաղաղության։ Ալիևն իր բնակիչներին ասում է, որ «Հայաստանը ֆաշիստական երկիր է, ուստի պետք է ոչնչացնել», այս ամենը հասկանալ է պետք»,- ընդգծեց Մարտին Եսայանը։
168.am-ի հետ զրույցում Արցախի նախկին պետնախարար, մարդու իրավունքների նախկին պաշտպան Արտակ Բեգլարյանը պատասխանելով այս հարցերին՝ ասաց, որ իրականում Ադրբեջանը փորձելու է չհամաձայնել որևէ բանի հետ, սակայն հայաստանյան կողմը միանշանակ գործիքակազմեր ունի, որոնք հնարավորինս պետք է օգտագործի. մի մասը՝ երևացող, մյուս մասը՝ չերևացող։
Այսօր Հայաստանի նկարիչների և գրողների միությունների նախագահները հրավիրել էին մամուլի ասուլիս՝ միությունների գույքը պետականացնելու շուրջ իշխանությունների, մասնավորապես՝ դատախազության սկսած գործընթացի վերաբերյալ։ Ասուլիսին մասնակցում էին նաև 2 միությունների փաստաբանները։
«Տարբերակներ շատ կան, մտածում ենք, մտել ենք դատերի մեջ ու սպասում ենք՝ ինչ կլինի։ Այս հարցը պետք է լուծվի, այն, ինչ իրենք ծրագրել են, չի լինելու, երաշխավորում եմ»,- եզրափակեց Արթուր Սահակյանը։
168.am-ի հետ զրույցում Մանվել Գրիգորյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանն ասաց, որ վերջին 3 ամսվա դատական գործընթացին՝ որպես իրավապաշտպան-փաստաբան, չի մասնակցել՝ պայմանավորված որոշ վստահորդների իրավական տարաձայնություններով, հետևաբար՝ գործից այս դրվագով ու դատական ակտի վերաբերյալ չի կարող կարծիք հայտնել։
«Ես չեմ հանդիպել, որովհետև կյանքը շատ կարճ է մարդկանց հանդիպելու համար։ ԿԳՄՍՆ-ից թատրոնը փակելու հիմնական ջատագովը գնացել է Մատենադարան, հիմա տեղն եկել է մեկ ուրիշը, ասում են՝ ադեկվատ մարդ է, ես չգիտեմ։ Ախր ես չպետք է նրանց հետ հանդիպեմ, սա իրենց տնտեսությունն է, իրենց պատկանող։ Իրենք ժամանակավոր մարդիկ են, ինչպես և բոլորը։ Իրենք գալիս են քանդելու, ինչպես այդ ամբողջ կառավարությունն է, քանդել, փշրել, Ղարաբաղը տվեցին ու պետք է գնան։
Նրա խոսքով՝ եթե իշխանությունն ուզում է այս քայլով լռեցնել որդեկորույս ծնողներին, ապա չեն կարողանալու, որովհետև եթե ծնողներից մեկին վտանգ է սպառնում, ապա ավելի մեծ է լինում համախմբումը։