«Երբ խոսում ենք էներգետիկ անվտանգության մասին, պետք է հասկանանք՝ գազն ինքնին քաղաքականություն է, անվտանգային հարց է։ Կարծում եմ՝ փոխնախարարը, ով հայտարարել է Ադրբեջանից գազ գնելու մասին, կատարել է հանձնարարություն։ Նպատակն էժան հակառուսական ռևերանսներ անելն է, հաթաթաներ տալը։ Ադրբեջանից գազ գնել նախ այս պահին հնարավոր չէ, բացի դրանից, ուղղակի չի՛ կարելի»։
«Ադրբեջանական կողմի նշած՝ 8, այսպես կոչված, անկլավների մեջ կան բնակատեղիներ, արոտավայրեր և այլ տարածքներ։ 8 գյուղ տալով՝ չենք պրծնում։ Դրանք մեր անվտանգության հետ կապված լուրջ ռազմավարական նշանակություն ունեցող տարածքներ են։ Այդ տարածքներից մի քանիսը, օրինակ, հարում են մեր միջպետական ճանապարհին, որը մեզ կապում է Վրաստանի հետ: Խոսքը Տավուշի մարզի մասին է»:
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը «Դի-ԷՍ-ԷՅ Խորհրդատվական խումբ» ընկերության գլխավոր տնօրեն, Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախկին ղեկավար Դավիթ Անանյանն է:
Դավիթ Անանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Սեպտեմբերի 9-ին և 10-ին Նյու Դելիում տեղի ունեցած G20-ի գագաթնաժողովի արդյունքներով ՌԴ արտգործնախարար Ս․ Լավրովի մամլո ասուլիսում ՌԴ արտգործնախարարը երկրների տարածքային ամբողջականության պահպանմանն առչվող մի այսպիսի հետաքրքիր հայտարարություն արեց․
Վերջին երկու օրվա ընթացքում ուժգնանում է սոցիալական ցանցերում տարբեր օգտատերերի, քաղաքագետների, վերլուծաբանների, ինչպես նաև ռազմական փորձագետների կողմից ներկայացվող տեղեկատվական հոսքը՝ կապված հայ-ադրբեջանական սահմանին (Վայոց Ձորի, Գեղարքունիքի և Սյունիքի հատվածներում) Ադրբեջանի կողմից ռազմական զինտեխնիկայի կուտակումների հետ։