Գազն ինքը քաղաքականություն է. Ադրբեջանից գազ գնել չի կարելի, հակառուսական ռևերանսներ են. Դավիթ Անանյան

«Երբ խոսում ենք էներգետիկ անվտանգության մասին, պետք է հասկանանք՝ գազն ինքնին քաղաքականություն է, անվտանգային հարց է։ Կարծում եմ՝ փոխնախարարը, ով հայտարարել է Ադրբեջանից գազ գնելու մասին, կատարել է հանձնարարություն։ Նպատակն էժան հակառուսական ռևերանսներ անելն է, հաթաթաներ տալը։ Ադրբեջանից գազ գնել նախ այս պահին հնարավոր չէ, բացի դրանից, ուղղակի չի՛ կարելի։ Երբ դու գազ արտահանող երկիր չես, այլ սպառող, ու կենցաղային մակարդակում ունես մոտ 97 % գազիֆիկացիա, քո հայտարարություններում առնվազն պիտի զուսպ լինես։ Այսօր անգամ Եվրոպայում են «Գազպրոմի» պես գիգանտի հետ հաշվի նստում։ Եթե անգամ ուզում ես հրաժարվել ռուսական գազից, ինչպե՞ս ես բերելու, եթե բոլոր գազատարները պատկանում են «Գազպրոմ Արմենիային»։ Վստահ եմ՝ կարող են հակափաստարկ բերել՝ ասելով՝ կպետականացնենք «Գազպրոմ Արմենիան»,- «Պրեսսինգ» հաղորդաշարի եթերում ասաց «Դի-ԷՍ-ԷՅ Խորհրդատվական խումբ» ընկերության գլխավոր տնօրեն, Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախկին ղեկավար Դավիթ Անանյանը:

Վերջինս նշեց՝ գազն ինքնին քաղաքականություն է, և եթե ասում ես՝ թշնամուց գազ կառնեմ, առնվազն ուզում ես դառնալ Ադրբեջանի գաղութ:

Դավիթ Անանյանի խոսքով՝ ատոմակայանը Հայաստանին արտաքին խաղացողի դիրքավորում, կարգավիճակ է շնորհել։

«Մենք ՄԱԳԱՏԷ-ի անդամ ենք։ Իսկ ատոմակայանն աշխատում է ռուսական վառելիքով։ Իսկ էներգետիկ առումով Հայաստանը, համենայն դեպս, մոտ ապագայում ինքնաբավ չի դառնա»,- ասաց ՊԵԿ նախկին նախագահը:

Կարդացեք նաև

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս