«Ենթադրենք՝ 50 սրբազանի բռնեց, բա վերջն ի՞նչ է անելու. սա արդեն թակարդն ընկած ֆշշացնող առնետի քայլ է, որն ընդունակ է ամեն ինչի՝ թռնելու, կծելու». Դավիթ Ամալյան

Դատավոր Մասիս Մելքոնյանն այսօր բավարարեց քննիչի միջնորդությունը և Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին 2 ամսով կալանավորեց։ Արշակ սրբազանը երեկ էր ձերբակալվել։

Արշակ սրբազանին մեղադրում են 2018 թվականին Ամենայն Հայոց կաթողիկոսի դեմ  «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» շարժման ակցիայի ժամանակ մասնակիցներից մեկին վարկաբեկելու նպատակով նրա պայուսակում թմրամիջոց դնելու մեջ:

Երգիչ, երգահան, ազատամարտիկ Դավիթ Ամալյանի խոսքով՝ այսօրվա իշխանությունների մեջ չի տեսնում մարդկային որևէ որակ, որպեսզի որևէ որակով էլ անդրադառնա նրանց քայլերին։

«Բացի դավաճանությունից, բացի մեր թշնամի երկրների պահանջները կատարելուց, դրանց մասին ես ի՞նչ կարող եմ ասել։

Կարդացեք նաև

Ժամանակին կային ադրբեջանցի որոշ մտավորականներ, որոնք չէին ասում, թե «Արցախն ադրբեջանական է», բայց ՀՀ օրվա իշխանությանը հարող անձինք այսօր Հայաստանում բացահայտ այդ ամենն ասում են, բացահայտ։ Մինչդեռ սրանք իշխանության եկան «Ղարաբաղը Հայաստան է, և վերջ» լոզունգով, բայց մի քանի տարի անց պատերազմի միջոցով, այդքան զոհերով Ղարաբաղը հանձնելուց հետո բառացիորեն ասում են՝ «Ղարաբաղն Ադրբեջան է»»,- 168.am հետ զրույցում նշեց Դավիթ Ամալյանը։

Ըստ մեր զրուցակցի, իշխանության այս հայտարարությունները դեռ մի կողմ, իսկ ի՞նչ են ասում նրանց կողմնակիցները։

«Թող ինձ ներեն, բայց այդ «թրիքապաշտ բոմժերը», որոնց ես, ուզեմ թե չուզեմ, ընդունված բառապաշարով ասում եմ՝ «ժեխ», Սուրբ Սարգիս եկեղեցու բակում իրենցից մեկն ասում է, թե՝ «Ղարաբաղը որ Ադրբեջան էր, դուք ո՞ւր էիք»։

Հիմա հայրենիքը փրկելու ժամանակն է, սա հայրենասիրություն չէ, ուղղակի չգիտեմ ինչասիրություն է, գուցե մարդասիրություն է»,- հավելեց Դ. Ամալյանը։

Նա վստահ է՝ չար ուժերը Հայաստանում հաջողության չեն հասնելու, իշխանությունը բառացիորեն չար ուժ է ու ծառայում է չարին։

«Մի քանի անգամ դիմել եմ ազգին, ասել եմ՝ սիրելի հայեր, անտարբերությունն այսօր ավելի մեծ վտանգ է, քան հակառակ կողմում լինելը։ Լավ կլինի, որ անտարբեր հայերը հասկանան, որ այս թուրն իրենց դռան առաջ էլ է չոքելու, որովհետև ադրբեջանցիները պարտված հայի չեն սիրում։ Նրանք հաղթած հայից վախենում են, սարսափում, բայց պարտված հային չեն սիրում։

Պիտի այս ամենը հաղթահարենք, դատապարտված ենք հաղթելու։ Լավ, ենթադրենք՝ 50 սրբազանի բռնեց, հետո 100 հազար հոգու էլ բռնեց, բա վերջն ի՞նչ է անելու, ինքն ի՞նչ է անելու։ Կներեք, բայց սա արդեն թակարդն ընկած ֆշշացնող առնետի քայլ է, որն ընդունակ է ամեն ինչի՝ թռնելու, կծելու։ Ի վերջո, այդ առնետն իր վախճանը կունենա»,- ընդգծեց Դավիթ Ամալյանը։

Տեսանյութեր

Լրահոս