Այդ ժամանակ մեր այս հարցադրումներին ի պատասխան՝ ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնել էին, որ «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև ռազմատեխնիկական համագործակցությունը և ՍՌՏ ձեռքբերումներն իրականացվում են պլանային կարգով»:
ԱՄՆ-ի Սթենֆորդի համալսարանի պրոֆեսոր, գիտության պատմաբան Ռոբերտ Պրոկտորը (Robert Proctor) տգիտությունը որպես հանրային երևույթ բնութագրելու նպատակով օգտագործել է «ագնոտոլոգիա» եզրույթը, որը գիտական շրջանառության մեջ է դրել իռլանդացի պատմաբան Իայն Բոուլը (Iain Boal): Ագնոտոլոգիան ուսումնասիրում է կասկածից կամ ապատեղեկատվությունից բխող տգիտությունը։ 2016թ., անդրադառնալով այդ երևույթի գլոբալ տարածմանը, ամերիկացի գիտնականը նշել էր, որ «մենք ապրում ենք տգիտության ոսկե դարում»։ Բնութագրելով այդ ֆենոմենը՝ նա մատնանշել է երեք հանգամանք։