Հայաստանում արդեն գործում է ընկերության 10-ից ավելի ծառայություն, որոնցից օգտվում է յուրաքանչյուր երկրորդ չափահաս բնակիչը: 2024 թ․ Yandex Armenia-ի գործարքների ընդհանուր ծավալը կազմել է մոտ 300 մլն դոլար, ինչը համարժեք է երկրի ՀՆԱ-ի 1,1%-ին։ Ծառայությունները եկամտի հնարավորություն են տալիս 120 հազար մարդու, որոնք կազմում են երկրի տնտեսապես ակտիվ բնակչության գրեթե 10%-ը։
168.am-ի հետ զրույցում «Վերադարձ դեպի Քաշաթաղ» ՀԿ նախագահ Կարինե Մովսիսյանը ներկայացրեց ծագած խնդիրներր, պարզվում է՝ տեղահանվածների մի մասը ստացել է սերտիֆիկատը, սակայն դրանցով որևէ գործարք չեն կարողանում իրականացնել։
Հուլիսի 1-ից սկսած Հայաստանում այլևս հնարավոր չէ կանխիկով բնակարան գնել։ Բնակարան գնելու համար գնորդը պարտավոր է գումարը մուտք անել բանկ և փոխանցել բնակարանի սեփականատիրոջ բանկային հաշվին։