«Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման հրամայականը» թեմայով գիտագործնական համաժողովի մեկնարկն Իմաստության աղոթքով ազդարարելուց հետո Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը փոխանցեց Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի ջերմ գնահատանքը և օրհնությունը համաժողովը նախաձեռնողներին: Ապա հիշեցրեց, որ Վեհափառը տարբեր առիթներով անդրադարձել է այսօրվա իրականությանը, որն ընդհանուր առմամբ բնորոշում ենք՝ գողացված ուրախության իրականություն, խոցված իրականություն, միևնույն ժամանակ այն մնում է հույսի և վերականգնումի ճանապարհ ու իրականություն: