«Ինքս իմ երեխաների հայրենիքը պահելու համար, վստահաբար, իմ խոսքն ու իմ քայլը կանեմ, որովհետև որևէ բանի հետ համակերպվել՝ նշանակում է հանձնվել, մենք հանձնվող տեսակ չենք և չենք կարող լինել»,-եզրափակեց Գոհար Գորգիսյանը։
ՀՀ ազգային հերոս, արցախյան շարժման առաջամարտիկ Մովսես Գորգիսյանը 1988 թվականի շարժման ժամանակ հայտարարել էր. «Կեցցե այն Հայաստանը, որ վաղն է գալու», և հավատալով հայրենիքի հաղթանակին, մտավ պայքարի մեջ, ընդգծելով, որ սուգը հավերժ է, եթե չկա պայքար։ Նրա հավատն ու պայքարը տվեց արդյունք՝ Արցախն ազատագրվեց։