2019 թվականին հիմնադրված և ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր՝ Կառլեն Սիմոնյանի հետ կապվող Եվրոասֆալտ ՓԲԸ-ն երկու տարվա ընթացքում ոչ միայն հասցրել է ասֆալտ փռելու գործում դառնալ մեկ անձից գնումներ կատարողների շարքում առաջատարը, այլ նաև պայմանագրային պարտավորությունները չկատարելու՝ ասֆալտը նախատեսված ժամկետում չփռելու համար չի ենթարկվի տույժերի և տուգանքների։
ՀՀ Կոտայքի մարզում մայիսի 1-ից նոր ավտոբուսներ են սկսել աշխատել, իսկ մեկ օր անց, բնակիչների պնդմամբ՝ ուղեվարձը թանկացել է 50-100 տոկոսով: Խնդրի հետ կապված՝ Կոտայքի մարզպետարանում հերթական եռակողմ հանդիպում-քննարկումն է իրականացվել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ավտոմոբիլային տրանսպորտի քաղաքականության, լիցենզավորման և թույլտվությունների վարչության պետ Խաչիկ Սողոմոնյանի, «Մուլտի Տրանսպորտ» ՍՊԸ տնօրեն Արթուր Դալլաքյանի և «Ո՛չ տրանսպորտի թանկացմանը» ակցիայի ակտիվիստների մասնակցությամբ:
Այսօր կառավարության շենքի մոտ, նիստից առաջ լրագրողները Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանից հետաքրքրվեցին, թե Արցախը Հայաստանին կապող այլընտրանքային ճանապարհի կառուցման վերաբերյալ ինչ գործընթացներ են տեղի ունենում։