Փաշինյանն անվտանգության մեծաթիվ աշխատակիցների ուղեկցությամբ ժամանեց Ջրային կոմիտե

Նիկոլ Փաշինյանի՝ Ջրային կոմիտե այցով պայմանավորված՝ այսօր վաղ առավոտից ոստիկանության աշխատակիցներն ուժեղացված ծառայություն էին իրականացնում Վարդանանց-Հանրապետության փողոցների խաչմերուկում։

168.am-ն ավելի վաղ հայտնել էր, որ Ջրային կոմիտեի շենքի տարածքում ծառայություն են իրականացնում նաև քաղաքացիական հագուստով անվտանգության աշխատակիցները։ Ընդ որում՝ հարակից շենքերից մեկի տանիքին դիպուկահար էր դիրքավորվել, իսկ ոստիկանները նաև նրբանցքում էին ծառայություն իրականացնում։

Կարդացեք նաև

Շուրջ 2 ժամ տարածքում ծառայություն իրականացնելուց, Ջրային կոմիտեի շենքի հարակից տարածքը ավտոմեքենաներից ազատելուց հետո, 12։00-ին Փաշինյանն անվտանգության մեծաթիվ աշխատակիցների ուղեկցությամբ ժամանեց Ջրային կոմիտե։ Նրան մուտքի մոտ դիմավորեցին Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը և Ջրային կոմիտեի նախագահ Վահագն Գևորգյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031