2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում և նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ընդունումից հետո ադրբեջանական կողմը շարունակում էր գերեվարել հայ զինվորների, քաղաքացիական անձանց։
«Պադվալում սպասեցի, տեսա, որ կրակոցները չեն դադարում, երբ համեմատաբար մի քիչ դադարեց, գնացի հորեղբորս տուն։ Հորեղբորս հարցրեցի՝ չի՞ վախենում, ասեց՝ չէ, ի՞նչ անեմ, եթե խփեցին, կխփեն էլի։