Բաժիններ՝

Սննդաբանը նշել է նիհարելու պարզ կանոնները

Սննդաբան Թամարա Վիլները The Sun-ին տված հարցազրույցում կիսվել է պարզ կանոններով, որոնք կօգնեն կորցնել ավելորդ կիլոգրամներ: Մասնագետի խոսքերով՝ արդյունքի հասնելու համար պարտադիր չեն ուժասպառ անող սննդակարգերը կամ մարզադահլիճում օրեր շարունակ մարզվելը:

Վիլները նախ խորհուրդ է տվել հանգստյան օրերին սահմանափակել ալկոհոլի օգտագործումը: Բացի դրանից՝ ամեն օր անհրաժեշտ է սկսել կարճ 10 րոպեանոց քայլքով կամ թեթև ֆիզիկական վարժություններով:

Սննդաբանը խորհուրդ է տվել մրգահյութերն ու գազավորված ըմպելիքը փոխարինել ջրով, թեյով, սուրճով և կաթով: Միևնույն ժամանակ, լավ քնելու համար կոֆեին պարունակող ըմպելիքները պետք է խմել կեսօրից առաջ:

«Եթե քաղցր եք սիրում, կաթնային կամ սպիտակ շոկոլադը փոխարինեք 70 տոկոսանոց մուգ շոկոլադով»,- ասել է նա: Բացի դրանից՝ մասնագետը առաջարկել է նստակյաց աշխատանքի ընթացքում ժամում առնվազն մեկ րոպե վարժություն անել. դա կարող է լինել թռիչք տեղում, կքանիստ կամ հրում պատի մոտ։

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս