Ազնվամորին կարող է օգնել նիհարելուն՝ շնորհիվ միզամուղ ազդեցության: Лента պարբերականի փոխանցմամբ՝ այս մասին ասել է էնդոկրինոլոգ, սննդաբան Անտոն Պոլյակովը։ Բժշկի խոսքով՝ ազնվամորին կարող է նիհարեցնել ոչ միայն միզամուղ ազդեցության շնորհիվ, այլև նվազեցնելով օրգանիզմում բորբոքային պրոցեսները, քանի որ քրոնիկական բորբոքումները հաճախ ավելորդ քաշի պատճառ են դառնում։
Ազնվամորին այն մրգերից է, որը պարտադիր պետք է ներառված լինի սննդակարգում, քանի որ մի շարք սննդարար նյութեր է պարունակում և մեծ օգուտ է բերում օրգանիզմին։