Փաշինյանի կառավարությունը 148 միլիարդ դրամ կհատկացնի Ոստիկանությանը. ԱԱԾ-ի բյուջեն ևս ավելացել է

«Պետք է խոստովանեմ, որ մենք որոշակիորեն խնդիրներ ունեցանք՝ կապված Սիսիան-Քաջարան ճանապարհի հատվածի հետ, որովհետև այնտեղ մրցութային ընթացակարգերի և որոշ պարամետրերի վերաբերյալ որոշակի տարընթերցումներ ունեցանք մեր միջազգային գործընկերների հետ։ Այդ պատճառով մրցութային ընթացակարգը տեղի չի ունենում այն ժամանակացույցով, ինչով մենք պլանավորել էինք։ Բայց հիմա մենք բանակցությունների մեջ ենք, որ առաջիկայում շատ կոնկրետ հայտարարություն հնարավոր կլինի անել՝ շատ կոնկրետ ընկերության կողմից այդ ամբողջ հատվածի շինարարությունը ստանձնելու վերաբերյալ»,- ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստում 2024 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

Նա ընդգծեց՝ պաշտպանության ոլորտում 2018 թվականի համեմատ՝ 2024 թվականի բյուջեի ծախսերն ավելի քան կրկնապատկվում են 125 տոկոսով՝ հավելելով, որ պաշտպանական ծախսերն էականորեն և առանցքային են, և իրենց համար առաջնային են բանակի բարեփոխումները։

«Պաշտպանական ծախսերի նման դինամիկան չի հակասում խաղաղության մեր հայտարարած օրակարգին, որովհետև մարտունակ զինված ուժեր ունենալը յուրաքանչյուր պետության լեգիտիմ իրավունքն է և պարտադիր ատրիբուտ ցանկացած պետության համար։ Ուզում եմ ասել, որ Հայաստանի անվտանգության առումով կարևոր եմ համարում արտաքին հետախուզության ծառայության ստեղծումը, որն արդեն ստեղծվել և ձևավորման փուլում է։

2018 թվականի համեմատ՝ մենք նաև էականորեն ավելացրել ենք, ըստ էության կրկնակիից ավելի են մեր հատկացումները ներքին անվտանգության ապահովման հարցերին։ ՀՀ-ում ոստիկանության, ԱԱԾ-ի կարողություների մեծացումը Կառավարության ուշադրության կենտրոնում է։ Եթե ներքին անվտանգության ապահովման համար 2018 թվականին  ծրագրված հատկացումը եղել է 63,3 մլրդ դրամ, ապա 2024 թվականի համար նախատեսված է 148 մլրդ դրամ։ Այսինքն՝ ավելացող մասն էականորեն ավելի է 2018 թվականին նախատեսված ամբողջ ծավալից»,- շեշտեց Նիկոլ Փաշինյանը։

Կարդացեք նաև

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս