ՀՅԴ Հայ դատի Կենտրոնական գրասենյակի ծրագրերի պատասխանատու Գևորգ Ղուկասյանը փաստում է՝ արցախյան հիմնախնդիրն այսօր միջազգային օրակարգում է, իհարկե, ոչ այն ծավալով, ինչը ցանկալի կլիներ՝ նկատի ունենալով արևմտյան պետությունների կողմից ընդունված բանաձևերն ու կոչերը:
Արցախի Հանրապետության նորանշանակ պետնախարար Նժդեհ Իսկանդարյանը 168․am-ի հետ զրուցում նշեց՝ հավաքական մեծ վերադարձի համար անհրաժեշտ է միասնական, հետևողական և համառ պայքար։
Բրյուսելում Նիկոլ Փաշինյանի հետ եռակողմ հանդիպման ժամանակ Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը նախօրեին ոչ միայն ողջունել են «Հայաստանի հավակնոտ բարեփոխումների օրակարգը», այլև վերահաստատել աջակցությունը Հայաստանի «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը՝ տարածաշրջանային կապը և հաշտեցումը խթանելու համար։
Ի՞նչ ուղերձով է Բելգիայի Թագավորության արտգործնախարար Հաջա Լահբիբը մեկնելու Ադրբեջան՝ Հայաստանում նրանից հետաքրքրվեցին լրագրողները՝ հիշեցմամբ, որ մինչ այս Ադրբեջանը շարունակաբար անտեսում է Հաագայի դատարանի որոշումը Լաչինի միջանցքը բացելու պահանջի վերաբերյալ:
Բելգիայի Թագավորության ԱԳ նախարար Հաջա Լահբիբի համատեղ ասուլիսում ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը նշեց՝ գործընկերոջ հետ հանդիպման ընթացքում քննարկումների առանցքում են եղել ԼՂ-ում ահագնացող հումանիտար ճգնաժամին առնչվող հարցերը, որոնք ստեղծվել են Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արդեն 8 ամիս շարունակվող ապօրինի արգելափակման հետևանքով։