Պետգնումների armeps համակարգից տեղեկանում ենք, որ Նիկոլ Փաշինյանի աշխատակազմը 150 միլիոն դրամ է հատկացրել մեկ միջոցառման կազմակերպման համար։ Այս աստղաբաշխական թվով նախատեսվում է գլուխ բերել «Մեր ժամանակների հերոսը» մրցանակաբաշխությունը։
Գործող իշխանությունների իրարամերժությունը չի ճանաչում սահմաններ, ոլորտներ, գերատեսչություններ: Վերջին օրինակին ականատես եղանք օրերս. մինչ թավշյա իշխանությունները դասագրքի մակարդակով հրաժարվեցին ուրարտական ժառանգությունից՝ ներառելով քարտեզներ, որոնցում Ուրարտական թագավորության կազմի մեջ չկա Հայաստանը, իշխանության մեկ այլ ներկայացուցիչ՝ ուրարտական շրջանի արքայական միջոցառմամբ ստանձնեց Երևան քաղաքի քաղաքապետի պաշտոնը՝ Երևան քաղաքի՝ ընտրելու իրավունք ունեցող 824.317 բնակիչներից՝ միայն 75.494-ի ձայնով:
Օրերս Արտաքին գործերի նախարարությունը մեկ անձ գնման ընթացակարգով երկու պայմանագիր է կնքել միևնույն ընկերության՝ «Ֆակտորի փրոդաքշն» ՍՊԸ-ի հետ: Առաջին պայմանագրով ՍՊԸ-ն 35280 դրամով իրականացրել է վկայականների տպագրություն, մյուսով՝ ԱԳՆ-ին մատակարարել է 10 գրիչ հուշանվեր՝ 240.000 դրամով: