«Ուստի, մեր նպատակն այն է, որ հասարակության հետ աշխատանք տանենք։ Մենք տեր ենք մեր իրավունքներին։ Ցանկացած մեկը, որը կփորձի փակել Արցախի էջը, պատմության մեջ կմնա՝ որպես դավաճան»,- ասաց Գալստյանը՝ նորաստեղծ կազմակերպության հաջորդ օրակարգային հարց համարելով Հայաստան բռնի տեղահանված արցախցիների՝ արտագաղթն այլ երկրներ կանխելու հարցը։
«Այցի նպատակն է՝ վերջին իրադարձությունները, այսինքն՝ մեր միասնական հայրենիքի շուրջ ստեղծված իրավիճակն ու մարտահրավերներն են, որոնք իրականում այսօր վտանգ են ներկայացնում հայկական պետականության նկատմամբ»։
Արցախի Հանրապետության ԱԺ պատվիրակությունը ՀՀ խորհրդարանում այսօր հանդիպել է ընդդիմության ներկայացուցիչների հետ։ Նման հանդիպումներ անցկացնելու անհրաժեշտությունն առաջացել էր սեպտեմբերի 14-ին ԱԺ ամբիոնից Նիկոլ Փաշինյանի արած հայտարարությունից հետո, երբ նա, իր իսկ բնորոշմամբ, շատ հստակ ասաց, որ այն որոշումը, որը կերաշխավորի ՀՀ անվտանգությունը, տևական կայունությունը, խաղաղությունը, ստորագրելու է։