«Վստահ եմ, բոլորն էլ գիտակցում են, որ այս իշխանությունների ընտրած ճանապարհը Հայաստանը տանում է անդունդ, իրենք բռնել են «խաղաղության պայմանագրի» թղթից, բայց տեսնում ենք, թե Ադրբեջանի ղեկավարն ինչ ռազմատենչ հայտարարություններ է անում։ Այդ երկրի ղեկավարը ռազմական գործողությունների է պատրաստվում, ոչ թե խաղաղության։ Ալիևն իր բնակիչներին ասում է, որ «Հայաստանը ֆաշիստական երկիր է, ուստի պետք է ոչնչացնել», այս ամենը հասկանալ է պետք»,- ընդգծեց Մարտին Եսայանը։