Այսօր խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ լրագրողները «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանից հետաքրքրվեցին՝ Հայաստանը կարողացավ պայմանավորվել Թուրքիայի հետ, ճանապարհը բացել ու մարդասիրական օգնություն ուղարկել, ինչո՞ւ նույն կերպ չեն կարողանում պայմանավորվել Թուրքիայի ու Ադրբեջանի հետ՝ մարդասիրական օգնություն ուղարկելու Արցախ։